Այսպիսի եռյակներ ծնվւմ են 2 միլլիոն դեպքից մեկ անգամ. Ինչպիսին են նրանք հիմա

2014 թվականին կինը արդեն ուներ 3 տարեկան երեխա և նա կրկին երեխա էր սպասում: Ինքը և իր ամուսինը ուրախացան, երբ իմացան այդ լուրը, նրանք երազում էին մեծ ընտանիքի մասին: Առաջին հետազոտության արդյունքները ուրախացրին նրանց` զույգը եռյակ էր ունենալու: Երեխաները ծնվեցին 9 շաբաթ ժամանակից շուտ, ամեն երեխայի քաշը 1կգ էր:

Բժիշկներին զարմացրեց երեխաների միմիանց նման լինելը, համապատասղանում էին նույնիսկ նրանց պիգմենտային բշտիկները:Մասնագետները ուսումնասիրեցին այդ հարցը և պարզվեց, որ այդպիսի դեպքերը շատ հազվադեպ են լինում, բայց հնարավոր են:Հավանականությունը, որ եռյակը ամբողջությամբ միանման կծնվի մեկն է երկու միլիոնի միջից:

Այդ դեպքը ընտանիքին դարձրեց հայտնի: Եռյակով սկսեցին հետաքրքրվել լրագրողները, սակայն դա ոչ թե օգնում էր ընտանիքին, այլ հակառակը: Այդ ժամանակ Բեկի Ալլենը 23 տարեկան էր, և դժվարությամբ էր կարողանում զբաղվել բոլոր չորս երեխաներով և այդ դժվար ժամանակ նա բաժանվեց ամուսնուց : Նա այժմ որոշ չափով ապահովում է ընտանիքը, բայց հրաժարվում է մասնակցել իր երեխաների դաստիարակությանը:

Իհարկե նրան շատ է օգնում իր ավագ երեխան, ով արդեն ութ տարեկան է: Աղջիկը հաճույքով օգնում է մորը և զբաղվում եղբայրների հետ: Ընտանիքին օգնում են նաև հարազատները, ովքեր ըստ հնարավորության պարբերաբար օգնություն են ցուցաբերում: Հինգ տարի անց տղաները նույնպես շատ նման են միմյանց: Նորածին ժամանակ նրանց կարողանում էր տարբերել միայն Բեկին, իհարկե, մայրը չէր կարող շփոտել իր երեխաներին ինչքան էլ նրանք նման լինեն իրար:

Հիմա նրանք ավելի շատ են տարբերվում իրարից: Նրանց բնավորությունները շատ տարբեր են և դրա շնորհիվ այժմ նրանց կարողնում են տարբերել նաև բարեկամները: Տղաներին դուր է գալիս միանման ամեն ինչը և դրա համար ինչպես հագուստը այնպես էլ խաղալիքները գնվում են եռյակով: Երեխաները խաղում են իրենց քրոջ հետ ընտրելով ակտիվ խաղերը` ֆուտբոլ և այլն:

Հիմա Բեկին շատ բան է հասցնում, նա նաև սովորում է բժշկական համալսարանում: Նա ցանկանում է աշխատել այն հիվանդանոցում, որտեղ ծնվել են տղաները: Նա հիացած է բժշկական կազմի աշխատանքով և շատ շնորհակալ է նրանց: Ինչքան էլ նման լինեն իր երեխաները նրանցից ամեն մեկը յուրօրինակ անձ է: Իհարկե բազմազավակ մայրը շատ է հոգնում, բայց անկասկած երեխաները իր երջանկությունն են: