Էս կիսուրիս բարեկամները վեշնի գիշերվա ժամը 11-ին են մեր տուն գալիս․ հոգնած վրես հալ չկար, ուզում էի գնայի սենյակ մեկ էլ տենամ դռան ձենն եկավ․ էս անգամ ընենց նամյոկ եմ արե, որ հիմարն էլ կհասկանար․ հլը տեսեք ինչ եմ ասե

Էս կիսուրիս բարեկամները իրա նման յուրահատուկ ու տարօրինակ են։ Ասենք մեր տուն վեշնի գիշերվա ժամը 11-ին են գալիս։ Հասարակ ֆայմա, որ էտ ժամին սովորաբար մարդիկ քնում են, կամ էլ հանգստանում, ոչ թե հյուրեր ընդունում։ Ախր մի անգամ չէ, երկու անգամ չէ, համարյա միշտ նույն պատմույթուննա։ Տաս անգամ կիսուրիս ասել եմ, բայց էտ բան չի փոխում։

Երեկ էլի նույն պատմությունն էր, հոգնած վրես հալ չկար, ուզում էի գնայի սենյակ, մեկ էլ տենամ դռան ձենն եկավ։ ԳՆացի բացի տենամ տալսա իրա կիսուրի ու մարդու հետ։ Ընենց մի հատ նամյոկ եմ արե, որ հիմարն էլ կհասկանար։ Տալս ասեց ոնց եք, ես էլ ասի վաբշե հոգնած էի ու արդեն գնում էի քնեյի, չէի սպասում որ գիշերվա էս ժամին, մեր տուն կարողա մարդ գա։

Էլ թե էսքանից հետո հետևություն կանեն, իրանց գործնա։ Բայց հաջորդ անգամ էլ ես դուռ բացող չեմ, գնալու եմ սենյակ, իրանք ինչ ուզում են թո անեն։ Մարդ էլ իրա տունը չկարենա հանգիստ մնա։ Ախր որ ասեմ ամբողջ օրը տունն եմ չէ, գնում եմ աշխատանքի վեցին նոր տուն եմ գալիս, մինչև երեխեքի հարցերն էլ լուծում եմ, հաց եմ դնում հավաքում, արդեն վրես հալ չի մնում։