Տասը տարի առաջ բաժանվեցի ամուսնուցս, երբ որ իրան սիրուհու տեսա հենց մեր տանը: Էդ ժամանակ երեխեքը փոքր էին, մտածում էի երեխեքի խաթր ներեմ, ու պատրաստ էի ներեմ, բայց ինքը նախընտրեց գնա սիրուհու հետ ու էսքան ժամանակ Ռուսաստանում են ապրել:1
Ես իմ երկու երեխեքին պահել մեծացրել եմ, ոչ մի անգամ չի հետաքրքրվել ոնց են, ինչ են, երևի տարիքներն էլ չգիտի: Տասը տարիա անցել, մի անգամ գոնե չի զանգել երեխեքից հարցնի: Մի շաբաթ առաջ զանգելա, թե բա պարտքերի մեջ եմ, տունը պիտի ծախեմ, գնացեք էդ տնից: Չէի հավատում, որ կարա տենց բան ասի կամ անի:
Ասում եմ այ տղա երկու դպրոցական երեխեքիս հետ ուր գնամ, կամ խիղճ չունես, քո երեխեքին տնից հանում ես, ասեց ինձ փողա պետք, գնացեք վարձով մնացեք, ամենաուշը երկու ամսից գալու եմ տունը ծախեմ, ազատ լինի: Էդ ինչ անխիղճ դուրս եկավ հավատս չի գալիս, հիմա ընգած տուն եմ ման գալիս, էլ չասեմ գները ինչ թվեր են, թե ոնց եմ հացնելու չգիտեմ: