Ինչ հիշում եմ ինձ ու մարդուս, մենք ապրել ենք մենակ մեր էրեխեքի ու թոռների համար: Ամեն բան արել ենք, որ սաղի մոտ լավ լինի, ոչ մի բանի կարիք չունենան ու ուրախացել ենք հենց իրանցով:է
Էնքան լավ էր ամեն բան, որ որոշեցինք տունը սարքենք տղուս անունով, մտածում էինք մեկ ա վաղ թե ուշ պետք ա իրան անցնի, հենա հիմա կսարքենք:
Սարքեցինք ու մի քանի օր հետո իմացանք, որ մեզ որոշել են հարսս ու տղես տնից դուրս հանեն: Մի հատ պադվալ ունենք, ասում են կարաք գնաք ընդեղ մնաք, տղես էլ մեզ դուրս հանելուց ասեց՝ սենց համ ձեր համար ա ավելի լավ, համ մեր: Գնացեք ձեր համար հանգիստ ապրեք առանց էրեխեքի գոռգոռոցների ու երբ ուզեք կարաք գաք, իրանց տենաք:
Հիմա էլ ոչ ես, ոչ էլ մարդս չենք ուզում էլ ապրենք: Ամբողջ կյանքներս արել, դրել էինք, որ էսօր մեզ հանեին տնից դուրս շպռտեին: