Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, չնայած նրան, որ շատ խնդիրներ ունեմ: Ունեմ սիրող ամուսին, աղջիկ, որի համար խենթանում եմ: Լավ աշխատանք ունեմ ու շատ եմ սիրում գործս: Երբեմն խնդիրներս գլուխ են բարձրացնում, բայց փորձում եմ չխեղդվել այդ խնդիրների մեջ: Շատերն անդադար անդրադառնում են իմ անձնական կյանքին ու քննարկում այն հարցը, թե ինչու տղա չեմ ունենում:
Այս հարցն իմ ամենացավոտ տեղն ա, քանի որ ունեմ առողջական խնդիրներ ու երեխա ունենալ այլևս չեմ կարող: Ամեն անգամ ինձ ու ամուսնուս տեսնելիս բոլորն ասում են՝ ինչի՞ երեխա չեք ունենում, մի աղջկա հույսին մնալը լավ չի, բա տղա չե՞ք ուզում ունենաք: Ու ոչ մեկ չի պատկերացնում, որ իրենց այդ խոսքերը քեզ մահու չափ վիրավորում ու ցավ են պատճառում, որովհետև դու ինքդ էլ ուզում ես ու չես կարող:
Մի քանի օր առաջ էլ այդ նույն թեմայով կրկին ինձ ու ամուսնուս նկարտողություն արեց բարեկամներից մեկը, ես այլևս չդիմացա, պտտվեցի ու ասացի.
— Գիտեք ինչ, բավական է անդադար նույն բանն ասեք: Իսկ ձեզ ո՞վ ասեց, որ ես չեմ ուզում երեխա ունենալ, իսկ ո՞վ ասեց, որ դուք ինձ համար ավելի շատ եք մտածում, քան ես: Իսկ երբևէ մտածել ե՞ք, որ ես լուրջ առողջական խնդիրներ ունեմ ու այլևս չեմ կարող երեխա ունենալ, ինչու՞ եք անդադար ցավացնում ինձ: Այո, ես մի աղջիկ ունեմ ու այլևս երեխա ունենալ չեմ կարող, հարմարվեք ու հաշտվեք այդ մտքի հետ: Այլևս այդ հարցը չքննարկեք: