Ամուսնությունից հետո ես ու մարդս ապրել ենք սկեսուրիս հետ նույն հարկի տակ: Ուղղակի հրաշք կին էր սկեսուրս, ես երևի իրա նման մարդ էս երկրի երեսին ոչ հանդիպել եմ, ոչ էլ կհանդիպեմ:Ա
Օրր առաջ մահացավ ծանր հիվանդությունից, բայց ոչ մեկիս ոչ մի բան չէր ասլ դրա մասին: Ինքն իմացել էր ու էտպես տարել էտ ցավը, մեզ էլ չէր ասել, որ չնեղվենք ու չանհանգստանանք: Մեկ ա, նույնիսկ էտ ժամանակ ինքը հրաշալի էր տրամադրված ամեն ինչին, տրամադրությունն էլ ինչպես միշտ բարձր էր:
Էրեկ մտա իրա սենյակ, ասեցի մաքրեմ ու դարակում մի հատ ծրար գտա, վրան էլ գրված էր՝ սիրելի հարսիկիս:
Բացեցի, կարդացի ու հիմա սրտիս մղկտոցից չգիտեմ, թե ինչ անեմ: Ինձ շնորհակալություն էր հայտնում նամակում, որ ես եմ հենց իրա հարսը էղել: Ասում էր գիտեմ, որ եթե ես չլինեմ, տունս ու ընտանիքս ամուր ձեռքերում են ու հանգիստ խղճով եմ հիմա հեռանում կյանքից:
Վայ չեք պատկերացնի, թե ինչ զգացողություններ ունեմ էտ նամակը կարդալուց հետո, մինչև հիմա ուշքի չեմ գալիս: Նույնիսկ կյանքից հեռանալուց հետո ինքը մեկ ա լավություն ա անում: