Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք, և այս իրավիճակը չէր ստեղծվի։
Այս մասին ասել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով Հայկ Մարությանի հայտարարությանը.
«Հանրային ձայնը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե քո նմանը գա, նստի, դու ու Թևանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետը իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, հիմա ամեն ինչի 3-րդը իմն է լինելու:
Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրիխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ավելի վաղ հայտարարել էր, որ բոյկտում են սվագանու առաջին նիստը և անցնում նոր ընտրությունների։