ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպռօտը բավականին հաճախ է ինստագրամյան իր էջում խոսում իրեն հուզող թեմաներից ու հետևորդների հետ կիսվում իր կարծիքով։
Այս օրերը ևս բացառություն չէին։ Շպռօտը այս ողջ ընթացքում հանդես էր գալիս գրառումներով ու հրապարակումներով՝ կապված Արցախի հետ։ Երգչուհին անգամ դրամահավաք էր կազմակերպել՝ արցախցիներին օգնելու նպատակով։ Եվ արդեն այսօր նա հայտնել է, որ գալիս է հայրենիք՝ հավաքված գումարը անձամբ Արցախից ժամանած ընտանիքներին փոխանցելու և տեղում օգնություն կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ երգչուհին հուզիչ տեսանյութ էր հրապարակել և ներողություն խնդրել Արցախյան առաջին ազատամարտի ընթացքում զոհված հորից, իր խոսքում, մասնավորապես, նշելով.
«Պապ ջան, կներես, որ մեր եկեղեցիները նորից կդառնան մզկիթ»։