«Սա ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է։ Վերջին հինգ տարիներին յուրաքանչյուր ճակատագրական փուլում մինչև Փաշինյանը ճակատագրական սխալ կաներ, նրան բազմաթիվ խորհուրդներ են տրվել՝ և՛ դիվանագիտական, և՛ ռազմագիտական՝ հրապարակային և կուլիսային: Նա արհամարհել է այդ բոլորը, և ունեցանք այս արդյունքը»,- ֆեյսբուքյան իր էջում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Օսկանյանն ընդգծել է, որ այժմ հայրենիքը փրկելու հավանականությունը կա, և նա կարող է դա ներկայացնել հինգ կետերով։
«Թող հայրենիք փրկենք, դրա հավանականությունն այսօր ունենք։ Չեմ ուզում փակագծեր բացել, կարող եմ հինգ կետերով ներկացանել՝ ինչ պետք է անել։ Սակայն, այնքան զգայուն են այդ խնդիրները, որ հիմա չեմ կարող այդ կետերը բացել»։