Բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն այն հայտնիներից է, ով չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Գաղտնիք չէ, որ նա մշտապես հսյտնվում է սկանդալների կիզակետում: Այս անգամ ևս բացառություն չէ:
Բանն այն է, որ Մագան հանդես է եկել տեսանյութով, որի ընթացքում դիմել է իր հետևորդների օգնությանը:
Նս խնդրել է տարածել տեսանյութը, քանի որ տևական ժամանակ է իրեն սպառնում են, հետևում են, ցանկանում վրաերթի ենթարկել: Պատճառն այն է, որ Մագայի անունով որևէ մեկը էջ է բացել և փորձում է և արցախցիների համար գումար շորթել, և իբրև բնակարանների վարձակալության համար վերցնել գումարներ:
Ինչպես Մագան է նշում`իր անունով բացված էջը նաև սպառնում է տղամարդկանց, պահանջում գումարներ և մարդիկ կարծում են, որ այդ ամենը հենց Մագան է անում:
Այսպիսով`դերասանուհին դիմել է հանրությանը, տեղեկացրել, որ այդ ամենը կապ չունի իր հետ, ինչպես նաև խնդրել տարածել տեսանյութը: