Կնիկս ինչ գործիյա ընդունվել, սկսել ա իրան ձև տալ, տեր կանգնել, մոդայիկ ա հագնվում․ ասում եմ կարողա ստեղ մի բան կա, բաժնի վարիչ ա, շեֆ ա, հետո էլ չպարզվի, որ երեխեքս ուրիշից են

Կնգաս հետ արդեն յոթ տարիյա ինչ ամուսնացել եմ, երեք երեխա ունենք։ Մի երկու շաբաթ առաջ ա աշխատանքի ընդունվել։ Ասենք մինչև աշխատելւ իրան չէր զուգում զարդարում, իսկ հիմա ընենցա ա մադայիկ հագնվում, քսվում, որ սկսում եմ խանդել։ Դե մտածում եմ, որ ստեղ կարա մի բան լինի, դե շեֆ ա, բաժնի վարիչ ա։ Չեմ ուզում հետո իմանամ, որ ինձ հիմարի տեղ են դրել։՝

Սիրուն ա կնիկս, համ էլ ընենց ա ես էլ իրան եմ մինչև հիմա հավանում։ Չէի ուզի, որ մեր սիրուն ընտանիքը քանդվեր։ Երեխես էլ մեկը-մեկից խելք ա, որ գործից տուն եմ գալիս, վազում են մոտս, գրկում են, հլը փոքր են, բայց սկսում են իմ համար սեղան դնեն։ Դե էսքան չէի մտածի, եթե կնիկս ինձ ուշադրություն դարձներ, ընենց տպավորություն ա, որ ես իրա համար հայտնվել եմ վերջին պլանում։

Ասենք մերս էլ ա ինձ հասկացնում, որ ուշադիր լինեմ։ Դե մերս կնգաս հետ հազիվ ա լեզու գտնում, կարողա ինադու էլ ասի։ Իմ խելքն ասա, որ համաձայնվա իրա աշխատաելու փաստի հետ։ Մեկ-մեկ որ ես գործից գալիս եմ ու ինքը տունը չի լինում, կատաղում եմ։ Հասկանում եմ, որ արդեն ինքն էլ կարա ուշ տուն գա, բայց հլը անսովոր ա։ Փորձում եմ հարմարվեմ։