Ես մտածում էի, որ նման բաներ միայն ֆիլմերում են լինում, բայց ինձ հետ էլ մի գեղեցիկ հրաշք է պատահում

Մի անգամ քույրս պատմեց, թե ինչպես է նա ծանոթացել իր ամուսնու հետ ես շատ էի զարմացել, որովհետև չէի պատկերացնում, որ նման սերեր ու նման դեպքեր հիմա պատահում են։ Մի օր քույրս իր դասարանի հետ գնացել էր քաղաքից դուրս, այդ ժամանակ իր ընկերուհիների հետ առանձնացել է և նրանք միասին զբոսնում էին: Հետո մոլորվել էին ու կորցրել ետ դարձի ճանապարհը: Անգամ բջջային հեռախոսների կապ չեն ունեցել։՝

Նրանք տագնապած էին և այդ ժամանակ որոշում են դուրս գալ ու մի ուղղությամբ քայլել, գուցե կարողանային գլխավոր փողոց դուրս գալ: Նրանք արդեն մեկ ժամից ավել է, ինչ քայլում էին, այդ ժամանակ տեսնում են, որ կապ ունեն և կարող են ինչ-որ մեկին զանգահարել: Զանգահարում են իրենց դասարանի տղաներից մեկին և ասում, որ կորել են և խնդրում, որ ոչ ոքի չասի, որ չանհանգստանան և ասում, որ պարբերաբար կապի մեջ կլինեն, որ հասկանան ուր են հասել:

Քայլում էին ու լսում են ինչ-որ երաժշտության ձայն, գնում են դեպի այդ կողմ և տեսնում են: Այնտեղ մարդիկ էին հավաքված: Մոտենում են վախեցած նրան ու ասում, որ մոլորվել են ու գոնե մի բաժակ ջուր են խնդրում: Տղամարդկանցից մեկն ասում է, որ նրանց տեղ կհասցնի, որտեղ որ պետք է:

Աղջիկները մի քիչ վախենում են, բայց համաձայնվում են, նստում են այդ տղայի մեքենան և ուղևորվում են այդ ուղղությամբ: Տղան ճանապարհին հարցեր է տալիս, բայց նրանք քաղաքավարության կանոններից ելնելով պատասխանում են: Երբ հասնում են տեղ պարզվում է, որ այդ տղան իրենց ուսուցչի որդին է, նա այդ ժամանակ 23 տարեկան էր, իսկ աղջիկները 16, այդ ժամանակ էլ այդ տղան սիրահարվում է հենց քույրիկիս:

և նրան ասում է որ ամեն գնով հասնելու է նրան, քույրս ուշադրություն չի դարձնում և այդ պատմությունը անցնում է: Բայց մի օր, երբ քույրս արդեն ավարտում է դպրոցը, նրան է մոտենում այդ նույն տղան և ընկերության առաջարկություն է անում, բայց մերժվում է: Այդ օրվանից մինչև երկրորդ կուրս նա մերժվում է, բայց երկրորդ կուրսում արդեն քույրս հասկանում է, որ իրական սիրով չսիրչող մարդը երբեք այքան չի պայքարի ու համաձայնում է: