Մեր առաջին ամունական գիշերը կիսուրս մեզ ընենց անակնկալ էր արել, որ մինչև հիմա հիշում ենք ու ծիծաղում

Կիսուրս շատ կոլորիտային մարդ ա։ Նրա հետ միշտ ինչ-որ զվարճալի պատմություններ են լինում։ Նա երբեք չի չարախոսում, բացասական չի արտահայտվում, այլ միշտ բոլորիս ուրախ ա պահում իր պատմություններով ու կատակներով։՝

Մեր առաջին ամուսնական գիշերը նա ընենց ծիծաղալու անակնկալ էր արել, որ մինչև հիմա հիշում ենք ու ծիծաղում։

Կիսուրս մեր սենյակը վարդի թերթիկներով էր զարդարել ու հատակին ծաղկի թերթիկներից սիրտ էր պատկերել ու դրա մեջտեղջ A տառ գրել։

Մենք էլ զարմացել էինք, թե ինչ կապ ունի այդ տառը մեզ հետ, ո՛չ ամուսնուս անունն էր այդ տառով, ո՛չ էլ իմ։ Դու մի ասա, նա իր անվան առաջին տառն էր գրել՝ Ա-Անուշ, ակնարկելով, որ եթե առաջին թոռն աղջիկ ծնվի, իր անունով կնքենք։

Է՜հ, ուրախ կիսուր ունենալն էլ ուրիշ երջանկություն ա։