Հայաստանի Հանրապետության տարածքում այժմ գտնվող ամենահին խաչքարերից մեկը, միգուցե հենց ամենահինը, գտնվում է Գառնի պատմական արգելոցի տարածքում՝ Կոտայքի մարզում: Խաչքարը թվագրվում է 879 թ.-ով, այն պատվիրվել է հայոց Կատրանիդե թագուհու կողմից:
Խաչքարը կերտվել է Գառնու ամրոցի պարիսպներից վերցված մի կտոր սալաքարից: Արևմտահայաց երեսին փորագրված է ձգված խաչ, որի թևերի երկճյուղ ծայրերը ավարտվում են մեկական կլոր գնդիկներով: Ամրացված է գետնի մեջ: Ձախ եզրին վերից վար փորագրված է հետևյալ արձանագրությունը. «Թուականս ՅԻԸ ( 879 թ.): Յանուն Ա(ստուծո)յ ես Կատրանիդե հայոց թագոհ, որ կանգնեալ զսուրբ խաչս ի բարէխաւսութի(ւն) ինձ»: