Հայաստանի հրաշքներն իրոք բազմազան են: Ահա այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ ամենահայտնի ու առեղծվածային վայրերից մեկին, որի պատմությունն իսկապես զարմանահրաշ:՝
Ախթալայի ամրոցը
Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս: Տեղակայված է խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում:
Ամրոցը հայտնի է եղել նաև Պղնձահանք անունով։
Ֆրանսիացի հնագետ, ազգագրագետ և պատմաբան Ժակ դը Մորգանը, ոբ 19-րդ դարում եղել է Ախթալայի պղնձահանքերի տնօրենը, Ախթալայի բերդում իրականացրել է պեղումներ և հայտնաբերել է հնություններ, այդ թվում հայտնաբերել է ռազմական սակը (մ.թ.ա. 6000 թթ.): Այժմ այն պահպանվում է Փարիզում։
Ի՞նչով է այն առանձնահատուկ
Ավանդազրույցներից մեկի համաձայն` Նյու Յորքի Ազատության արձանը ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից: Ախթալայում է պահվել նաև քրիստոնեական նշանավոր սրբություն համարվող Աստվածընկալ Սուրբ Խաչը:
Ախթալայի վանական համալիրում է Սերգեյ Փարաջանովը նկարահանել «Նռան գույնը» ֆիլմի որոշ տեսարաններ։