Սկեսուրս 70 տարեկան է, որոշել է նորից ամուսնանալ: Ես ապշած եմ էտ նորությունը իմանալուց հետո: 20 տարի կլինի ԱՄՆ-ում է ապրում, ինչ նոր բարքեր կան էնտեղից են սովորել: Շատ արագ զարգացան, իրենց դրել են Ամերիկայում ծնվածի տեղ, երեևի ամերիկացին էտքան զարգացած չի , ինչքան էստեղից գնացած մեր հայերը:՝
Երեկ տալս զանգեց ու ասեց մաման նորից ամուսնանում է, հարսանիք ենք անելու: Լեզուս կծեցի էտ պահին: Մի ոտը էս աշխարհում ա, մյուսը՝ էն մարդը նորից ամուսնանում ա: Փեսացուն էլ 80 տարեկան մի բիձայա, իրանց կողքի հարևանն ա, ով երեխեք չունի, նորից է աամուսնանում, որ սկսեսուրս իրեն երջանիկ տղամարդ դարձնի 80 տարեկանում:
Որ էս տեմպով շարունակեն, կարողա մի հատ էլ երեխա ունենան: Ամուսինս ամաչում ա իրա շրջապատում ասի, որ մայրը նորից է ամուսնացել, իրականում չեմ մեղադրում ամուսնուս, մեր մոտ այդ տարիքում երեբեք չեն ամուսնանա: Դե իրենց որոշելիքն է, մեն չենք խառնվում, որ հետո չասեն՝ չեք ուզում մեր մայրը երջանիկ լինի: Ապագան ցույց կտա, ինչ կլինի էտ ամուսնության վերջը, թող երջանիկ լինեն ամենակարևորը: