Ծնունդիս յաշիկ ուզեցի, բայց մեծահարուստ հերս տեսեք՝ ինչ նվիրեց․ Ընկերներիս մոտ գետինը մտա

Հայրս մեծահարուստ է։ Գործարար է, ով բավական հայտնի է երկրում։ Ես էլ նրա միակ որդին եմ։ Երբեմն ինձ անգամ երես են տալիս, թույլ չեն տալիս աշխատել, բայց հայրս միշտ էլ դեմ է արտահայտվել դրան։ Հիմնականում ինձ խնայում են տատս ու պապս, ովքեր անընդհատ ասում են, որ հանգստի կարիք ունեմ։՝

Այդպես էլ 20 տարեկան եմ արդեն դառնում ու կյանքում աշխատած չկամ։ Հայրս էլ հարցրեց, թե ինչ կուզեի որպես նվեր՝ ծննդյանս օրը։ Ես էլ ասացի, որ յաշիկ եմ ուզում։ Դե, բոլոր ընկերներս ունեին, մենակ ես չունեի, դրա համար էլ էդպես ասեցի։

Եկավ ծնունդիս օրը։ Ընկերներով նստած էինք մեր բակում՝ լողավազանի մոտ, մեկ էլ հայրս ներս մտավ՝ բանալիներ ձեռքին։ Մտածեցի՝ նվերս է, ուրախ վազեցի։ Նա էլ ընդառաջ եկավ, հանձնեց բանալիներն ու ասեց, որ բոլորս դուրս գանք՝ տեսնելու։

Բակում մի Գազել էր կանգնած։ Բոլորը վրաս ծիծաղում էին էդ նվերի պատճառով։ Հայրս էլ ասաց․ «Նվիրած ձիու ատամները չեն հաշվում։ Աշխատիր ու ինչ ուզում ես, քեզ համար գնիր։ Ես սա եմ կարողանում, սա եմ նվիրել քեզ, ի՞նչ ես նեղվում»։

Լավ դաս տվեց հերս ինձ։ Արդեն գործի եմ տեղավորվել, աշխատում եմ։