Տղես ու հարսս 20 տարի առաջ դժբախտ պատահարի զոհ դարձան, իսկ էրեխեքն էտ ժամանակ ընդամենը 5 ու 7 տարեկան էին: Իմ համար ահավոր դժվար էր, բայց կարացի ինձ վրա հավաքեի, որտև մենակ չէի կարա թողեի թոռներիս:՝
Հենց ես իրանց պահեցի ու մեծացրերց ինչքան էլ դժվար էր իմ համար թե՛ սոցիալական առումներով, թե՛ հոգեբանական:
Հիմա արդեն էրեխեքս մեծ են, ամեն մեկն ունի իրա ընտանիքը ու ինձ իրանց աչքի լույսի նման են նայում: Երախտապարտ են ինձ, որ իրանց կողքն եմ էղել ու հասցրել եմ ամեն մեկին իրա մուրազին:
Էրեկ էլ էրկուսով էկան նենց առաջարկ արեցին, որ գլուխս առել եմ ձեռքերիս մեջ ու լացել: Ես գյուղի բլբլված տանն եմ ապրում, պարզվում ա տուն են առել իմ համար քաղաքում, շատ հարմար, մեծ, փոքր այգով, որ գնամ ու ընդեղ ապրեմ:
Էտ իմ երազանքն ա էղել ու իրանք շատ լավ իմացել են դրա մասին: Հիմա որոշել են երազանքս իրագործեն:
Էնքան երջանիկ եմ, որ գնահատում են ինձ, սիրում ու ամեն բան անում, որ ծերությունս անհոգ անցնի: Ուրախ եմ, որ հենց իրանք են իմ թոռները ու երջանիկ: