Ինչպե՞ս այս ՀԱՅՈՒՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈԼՄԱՆ հասցրեց Թաիլանդ. Ահա, թե ինչպես նա հարստացավ ընդամենը 2 ամսում

Հանգստի նպատակով Թաիլանդ՝ Կոհ Սամուի կղզի մեկնելիս Հայաստանում հաջողակ և հայտնի ռեստորանատեր Վարդա Ավետիսյանը չէր էլ պատկերացնում, թե ինչ օրեր են իրեն սպասելու տնից հազարավոր կիլոմետրեր հեռու։`

«Քանի որ բոլոր պլաններն ու ծրագրերը կյանքը քմծիծաղով հօդս ցնդեցրեց, ու մենք մնացինք փակված հեքիաթային կղզում` մի խումբ զբոսաշրջիկների հետ միասին ու արդեն ձանձրանում էինք անգործությունից և սպառել էինք մեր վերջին խնայողությունները, սկսեցինք անել այն, ինչ կարողանում ենք անել ամենալավը՝ եփել-թափել ամենագեղեցիկ ու նոր ձևով»,- ասում է «Կճուճ», «Թավա» և «Լոշ» ռեստորանների ցանցի հիմնադիր Վարդա Ավետիսյանը, ով 2 ամսով էր գնացել Թաիլանդ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված փակ սահմանների պատճառով ստիպված եղավ ավելի երկար մնալ:

Վարդա Ավետիսյանն ընկճվելու և խուճապի մատնվելու փոխարեն տեղում սննդի բիզնես է սկսում։ «Հասկացանք, որ մնալու ենք այստեղ դեռ մեկ ամիս ու գուցե երկար, և քանի որ մեր ունեցած ամբողջ գումարն վերջանում էր, և առաջացել էր գոյատևման լուրջ խնդիր, մտածեցինք զրոյից նոր բան սկսել»,- նշում է նա։

Վարդա Ավետիսյանը վստահ է, որ միշտ կարելի է զրոյից սկսել և գործունեություն ծավալել, եթե կան մեծ ցանկություն և անհրաժեշտություն. «Ես բազմիցս իմ սեմինարներին «մեծ-մեծ» խոսել եմ, ասել եմ՝ միշտ կարելի է զրոյից սկսել՝ առանց ոչ մի բանի, եթե կա շատ մեծ ցանկություն, պահանջ, եթե կա անհրաժեշտություն։ Ու էդպես էլ եղավ, մենք հասկացանք, որ կարող ենք ինչ-որ բան անել»։

Պատմում է, որ հաճախորդները միանգամից սիրել են ուտեստները և դրական արձագանքել։ «Ամենասիրված ուտեստներից հայկական տոլման է կամ ռուսական գալուբցին, կամ ռումինական սարմալեն, գալուբցի ենք ասում, շատ համեղ է, կաղամբով տոլման է՝ վեգան տոլման։ Սիրված է նաև լազանիան՝ բուսական ձևով պատրաստված, ինչպես նաև բուրգերները, որովհետև և՛ հացն ենք մենք սարքում, և՛ կոտլետները»,- նշում է նա։

Վարդան ասում է, որ դեռևս անցած տարվանից միշտ միտք է ունեցել այնպես անել, որ ձմռանը Հայաստանում գործունեություն չծավալեն, քանի որ դժվար և պասիվ շրջան է։ Նշում է, որ կղզի գնալիս կատակով ասում էր, որ կարող են տարվա կեսը գործունեություն ծավալել Հայաստանում՝ Դիլիջանում, իսկ մյուս կեսը` ինչ-որ գողտրիկ կղզում։