Ես առիթներ եմ նկարահանում․․․Վերջերս մի հարսանիքի ժամանակ թաքուն ընենց բան նկատեցի հարսի կողմից, որ․․․Չգիտեի ինչ անեմ, մոնտաժ անեմ, թե՞ ջնջեմ։Ես մասնագիտությամբ լուսանկարիչ եմ, հիմնականում հարսանիքներ եմ նկարում։ Բավականին հարուստ աշխատանքային փորձ ունեմ,շատ հարսանիքներ եմ նկարել ու ամեն տիպի մարդկանց հետ շփվել եմ։ Էս վերջերս մի հարսանիք պիտի նկարեի ու էդ օրը շատ ազդեց ինձ վրա։ Հարսն ու փեսան շատ սիրառատ զույգ էին երևում։
Ինձ թվում էր ամն աբան նորմալ ա, մինչև էն պահը, երբ հարսանիքի թեժ պահին մի քանի րոպեով դուրս եկա սրահից ու հանդիսության սրահի մի փոքրիկ սենյակում տեսա, թե հարսը ոնց ա համբուրվում մի տղայի հետ, ով պարզից էլ պարզ փեսան չէր։ Ես աննկատ հեռացա, որ ինձ չնկատեն, բայց շոկի մեջ էի։ Հենց իր հարսանիքի օրը հարսնացուն համբուրվում էր իր սիրածի հետ, ով ոնց երևում էր ամուսնական զույգին ինչ-որ ծանոթ մարդ էր։ Նողկանքից սիրտս խառնեց, ոնց է կարելի էլի։ Ես, իհարկե, լռեցի ու ոչ մի բան չասեցի, ինչ իրավունք ունեի,
բայց քանի որ գիտեի փեսացույի ու հարսնացույի ֆեյսբուքայն էջերը, որոշեցի հետևել ու տեսնել, թե ինչ ընթացք կունենա նրանց ամուսնական կյանքը։ Արդեն 3 ամիս է անցել ու էս «հավատարիմ» հարսնացուն գրեթե ամեն օր ինչ-որ հուզառած ստատուսներ է գրում ու նկարներ գցում, հիմնական թեման սերն է ու ընտանիքը։ Ինչ խաբուսիկ բան ա կյանքը։ Սենց սոցիալական հարթակներում նայում ես իրար սիրող զույգերին ու մտածում, թե ինչ երջանիկ են, իսկ իրականում շատ ա լիում, որ էդ կեղծ պաթոսախառը ստատուսների տակ հարսնացուն իրա հարսանիքի օրը մարդու գլխին կո- տոշներ ա տնկում։ Ճիշտ ընտրություն արեք ժողովուրդ ջան, որ հետո ձեր գլխին չտաք։