Կիսուրս շատ բարի համբերատար կին ա, ինքը իրա երեխեքին համարյա մենակ ա պահել մեծացրել: Շատ դժվար կյանք ա ունեցել: Էսքան ժամանակ ոչ մի վեճ չի եղել մեր մեջ, շատ ա սիրում իրա ընտանիքը: Ինչ էս կռիվները սկսվել են շատ տխուր ա հաճախ ա փակվում սենյակում ու ընկնում հիշողությունների գիրկը:
Արդեն համարյա մի տարի կլինի որ ինքը իր թոշակը ուղարկում ա բանակին: Դե արդեն մոտ 75 տարեկան ա տարիքն առած կինա ոնց ուզում ա մենք իրա սրտով ենք անում:
Մի օր հարցրի թե ինչի ա թոշակը ստից տեղը վատնում, ախր բանակին զինելը պետության խնդիրն ա ինքը կարա իրա հարցերը լուծի էդ գումարով, կամ ինչ որ բան առնի իր համար:
Այ էդ ժամանակ նոր պատմեց որ ինքը արցախյան պատերազմի ժամանակ կորցրել ա համ իր ամուսնուն համ եղբորը համ էլ հորեղբոր ու մինչև հիմա թուրքերից ոխ ունի պահած:
Ասում ա թող իմ թոշակը հավաքեն մի լավ զենք առնեն որ մեր տղերքը էլ չզոհվեն, որ ոչ մի ընտանիքում կինը տղամարդ չդառնա ու էդ ամբողջ ծանրությունը տանի մինչև կյանքի վերջ, թուրքերի հախից թող մի լավ գան ու իմ ոխը հանեն