Սիրահարվել եմ ամուսնացած տղամարդու ու երբ նրան ասացի զգացմունքներիս մասին․․․Իմ կյանքում հանդիպած միակ տղամա րդն ա, որ առիթից չօգտվեց ու․․․Հայտնվել եմ շատ դհաճ ու դեպրեսիվ իրավիճակում։ Գիտեմ, որ կյանքում ամեն ինչ էլ անցողիկ է ու ժամանակավոր, բայց հիմա ինձ մոտ շատ դժվար շրջան է։ Սիրահարվել եմ ամուսնացած տղամարդու ու չեմ կարողանում կառավա րել զգացմունքներս։
Միասին ենք աշխատում, ի սկզբանե իմացել եմ, որ նա ամուսնացած է ու սիրում է կնոջը։ Սակայն ինձնից անկախ զգացմունքներ են առաջացել նրա հանդեպ, որքան էլ որ փորձել եմ ինձ կառավարել ու սպանել իմ մեջ դրանք։Մի քանի օր առաջ աշխատավայրում մնացել էի մինչև ուշ, երբ նա կրկին եկավ աշխատավայր՝ ինչ-որ գործեր անելու։ Երկար-բարակ խոսեցինք, շատ անկեղծ ու հետաքր քիր խոսակցություն ստացվեց ու ես տրվելով էմոցիաներին ակամայից խոստովանեցի, որ սիրահարված եմ իրեն։ Նա ասածներս լսե լով բնավ չզարմացավ ու անակնկալի չեկավ, երկար նայեց ինձ, ժպտաց ու մեղմ տոնով ասաց.
-Անի ջան ես քեզ շատ հարգում եմ, դու շատ լավ մարդ ու գործընկեր ես։ Ես զգացել էի, որ դու շատ ջերմ ես վերաբերվում ինձ ու հնարավոր է որոշակի զգացմունքներ ունես, բայց առանձնապես չէի կենտրոնացել դրանց վրա։ Դու գիտես, որ ես ամուսնացած եմ ու կնոջս շատ եմ սիրում, ու սրանք զուտ խոսքեր չեն։
Բացի նրան սիրելուց, նաև շատ հարգում եմ նրան ու երբեք չեմ ցանկանա նրան նեղացնել կամ վիրավորել՝ այլ կնոջ հետ արկածներ ունենալով։ Ես քեզ հասկանում եմ, երբեմն դժվար է կառավարել էմոցիաները, բայց խնդրում եմ, որ դու էլ ինձ հասկանաս.
-Ես քեզ ընկալում եմ միայն որպես գործընկեր; Դու հաստատ կհանդիպես այն տղամարդուն, ով իրոք քեզ կսիրի։
Մենք մի քանի բառ իրար հետ փոխանակելուց հետո ավարտեցինք խոսակցությունը և որոշեցինք մոռանալ, որ նման բան եղել է, բայց ես չեմ կարողանում իմ մեջ հաղթահարել ամոթի զգացողությունը, գնալ աշխատանքի ու նայե նրա աչքերի մեջ; Նրա խոսքերից ես ուղղակի քարացել եմ ու չեմ հասկաննում ինչ անել՝ մնալ ու շարունակել աշխատել նրա հետ ու իմ ամեն օրը դարձնել փորձութ յուն՞, թե հեռանալ։