Ժամանակին մինչև ականջներս սիրահարված էի, ծնողներիս դեմ գնացի ու ամուսնացա, բայց․․․Հիմա օր ու արև չեմ տեսնում, չգիտ եմ ինչ անեմ։Արդեն 5 տարի կլինի ամուսնացած եմ ու գլխիս եմ տալիս, որ չլսեցի ծնողներիս ու կյանքս կապեցի սրա նմանի հետ:
Սկզբում սիրահարված էի, լիքը բան չէի նկատում, չէի տեսնում, միայն լավն էի տեսնում: Ծնողներս ասում էին հեռու մնա, տափուկ ա, անկեղծ չի,, հետո կփոշմանես ուշ կլինի, բայց չլսեցի մեկա:Ամուսնացա ու ինչ, ոչ էլ երջանիկ եմ: Երեխա ունենք, երեխուս սաղ ծախսերը ես եմ հոգում խնամքը իմ վրա, ոչ մի բանով ամուսիսն չի օգնում, սկի տեղյակ էլ չի ինչ ոնց:
Ահավորա, ինքը իրա շրջապատովա մենակ: Գիշերը երբ ուզում գալիսա, երբ ուզում չի գալիս: Գալուց էլ բանի տեղ չի դնում, ոչ ինձ ոչ երեխուն: Կիսուր կեսրարս էլ երկրում չեն, շատ բանից տեղյակ չեն:Էլ չեմ դիմանում, որոշել եմ բաժանվեմ ու էտ մասին մորս ասե ցի: Սպասում էի, որ կաջակցի ինձ, կասի բաժանվի, մի խորտակի կյանքդ:
Բայց ասեց մեջտեղն երեխա կա, բաժանվես անունն ինչ դնես, ինչ ասես կխոսան: Էն ժամանակ չլսեցիր մեզ, հիմա հարմարվի: Ահա վոր խոցեցին ինձ էտ խոսքերը: Բայց բախտս բերեց, հայրս, որ իմացավ տենց բան եմ ուզում անեմ, ասեց, ոչ մի վայրկյան չմտածես, դու ստեղ միշտ տեղ ունես: Կողքից խոսացողների բերանն էլ ես կփակեմ: