Ամենանուրբ և բերանում հալվող թխվածքաբլիթը պատրաստելու համար անհրաժեշտ է.
կարագ՝ 250գ, սենյակային ջերմաստիճանի
շաքարի փոշի՝ 0,5 բաժակ
ձեթ՝ 1/3 բաժակ
կրախմալ՝ 4ճ.գ
ալյուր՝ 3,5 բաժակ
վանիլին՝ 10գ
12
Որևէ տարայի մեջ դնում ենք սենյակային ջերմաստիճանի կարագը, շաքարի փոշին և ավելացնում ձեթը: Լավ խառնում ենք հարիչով: Ավելացնում ենք կրախմալը և վանիլինը, կրկին հարում: Լցնում ենք 1 բաժակ ալյուր՝ շարունակելով հարել:
Անջատում ենք հարիչը, ավելացնում ևս 1 բաժակ ալյուր և խառնում ենք գդալով: Սեղանին լցնում ենք 1 բաժակ ալյուր, խխմորը դնում մեջը և խառնում: Ավելացնում ենք վերջին կես բաժակ ալյուրը և խմոր հունցում:
Խմորը բաժանում ենք 3 մասի: Յուրաքանչյուր մասին երկար գլանակի ձև ենք տալիս:
Կտրատում ենք կտորների: Խմորի կտորները դնում ենք ջեռոցի թավայի մեջ, որին նախօրոք թխելու թուղթ ենք դրել: Թխում ենք 180 աստիճանի տակ՝ մոտ 10-15 րոպե, կախված է ջեռոցից:
Տաք թխվածքաբլիթները շաղախում ենք շաքարի փոշու մեջ:
Բարի ախորժակ…