Հորս մահանալուց հետո՝ ծնունդիս մի մեծ ծաղկեփունջ ստացա․ Երբ նայեցի գրությունը ու տեսա ումից ա, վախից ու հուզմունքից քարացել էի․․․Հորս կյանքից հեռանալը մեզ համար պատահականություն չէր, այլ պարտություն էր երկարատև պայքարում։
Մտածում էինք, որ բժիշկների հետ համատեղ ջանքերով կարողանալու ենք այնպես անել, որ փրկենք կյանքը, բայց սխալվեցինք․ մի շտ չէ, որ ամենակարող ենք։Նրա կորստից հետո ծննդյանս օրն էր։ Տխուր նստած էի, երբ ամուսինս խնդրեց հագնվել, որ նշելու գն անք։
Իհարկե, պարեր, երգեր չկային, ընդամենը նստած էինք ռեստորաններից մեկում ու ընթրում էինք, երբ մի տղա մոտեցավ ինձ ու այս փունջը փոխանցեց։ Հետաքրքրվեցի, թե ումից է, իսկ նա ասաց, որ գրություն կա, որ կարող եմ իմանալ այդ մասին, երբ կարդամ բա ցիկը։
«Ծնունդդ շնորհավոր, աղջիկս։ Չգիտեմ՝ ողջ կլինեմ, թե ոչ,դրա համար վեց ամիս առաջ եմ գրանցել պատվերս։ Փայլիր և ջերմացրու քո ընտանիքը։ Քեզ շատ սիրող հայրիկ»։
Արցունքներս հոսեցին։ Վախեցա և միաժամանակ շա՜տ հուզվեցի։ Պարզվեց դեռ մինչև մահանալը մտածել էր դրա մասին ու նախօ րոք տապվիրել այն։ Այպիսին է ծնողական սերը, այն սահմաններ չունի
Պա՛պ ջան, քո բացը մեր կյանքում միշտ էլ զգում ենք ու կարոտում։