Էրեկ գործս ուշ պրծավ դուրս եկա, մեկ էլ մի հատ ջահել մոտիկացավ ու ժամ հարցրեց․ Մտածեցի հեսա կթողնի կգնա, բայց․․․Արի ու տես ու կենացները դեռ նոր են քաղցրանում

Էրեկ գործս ուշ պրծավ դուրս եկա, մեկ էլ մի հատ ջահել մոտիկացավ ու ժամ հարցրեց․ Մտածեցի հեսա կթողնի կգնա, բայց․․․Արի ու տես ու կենացները դեռ նոր են քաղցրանում։Երեկ կանգառում կանգնած 99-ին էի սպասում, իրիկվա 6-ի կողմերն էր, մեկ էլ մի հատ տղա մոտիկացավ, թե բա քուրիկ ջան ժամ կասես։

Ասի դե երևի մոտը հեռախոս չկա, մարդա ասենք։ Բայց լավ կլիներ որ ձեն չհանեյի, տեսավ հետը խոսում եմ սկսեց առիթավորվել։ Ախր ես ինչ իմանայի, թե մտքին ինչ կար։ Վերջում էն կարգի էր առիթավորվել, որ արդեն ինձ իրանց տուն կոֆե խմելու էր կանում։ա Էն էլ էտ ժամին, քիչ էր մնում ասեյի, գնա քրոջդ հետ կոֆե խմի։

Խոսակցությունը էսքան չէր երկարի, եթե սկզբից չասեր, ես ձեր վարչությունում եմ աշխում,ձեր մոտ գործերը ոնց են։ Հայ հայա ծուղ ակն էի ընկնում։ Դե ինձ թվաց իրոք ճիշտա ասում, էն էլ դու մի ասա ուղղակի ձեռ էր առնում։ Որ մի երկու րոպե էլ տրանսպորտը ուշանար, արդեն կարողա հեռախոսիս համարն էլ ուզեր։

Աղջիկներ ջան զգուշ եղեք, հատկապես իրիկվա ժամերին էտքան դուս ու ներս մի արեք, ես էլ երեխա ունեմ, պատկերացնում եմ թե սենց բաների պատճառով ձեր ծնողները ինչքան են ձեր մասին անհանգստանում։ Որ մի քիչ խելք չունենայի ու առիթ տայի էտ տղ ուն, հիմի հաստատ ամեն ինչ սենց հեշտ ու հանգիստ չէր վերջանա։

Շատ դեպքերում մարդիկ չեն հասկանում, թե ինչա կատարվում։