Շտապե՛ք: Այս 20 բանը պետք է դեն նետել մինչ Նոր Տարի

Ժամանակն է հայացք նետել անցնող տարուն և կատարել արժեքների և կյանքի վերագնահատում: Ի՞նչը կվերցնեք Ձեզ հետ Նոր Տարում և ի՞նչը կթողեք անցյալում:
Առաջարկում ենք 20 բաների ցուցակ, որոնցից պետք է ձերբազատվել մինչ Ամանոր.

1. Բաց թողեք բոլոր այն մտքերը, որոնք խանգարում են զգալ սեփական ուժերն ու հնարավորությունները:

2. Բաց թողեք մեղավորության զգացումը, որը խանգարում է անել այն, ինչ իրոք ուզում եք:

3. Բաց թողեք անհայտության վախը: Կատարեք մեկ փոքրիկ քայլ և դուք կտեսնեք, թե ինչպես է նոր ճանապարհը բացվում ձեր առաջ:

4. Բաց թողեք ափսոսանքը: Կյանքի որոշակի հատվածում «ինձ համար միևնույնն է» միտքը անհրաժեշտ է:

5. Բաց թողեք անհանգստությունը: Անհանգստանալը՝ նույնն է ինչ խնդրես մի բան, ինչը քեզ պետք չէ:

6. Բաց թողեք այլ մարդկանց ուղղված մեղադրանքները: Ինքներդ կրեք պատասխանատվություն սեփական կյանքի համար: Եթե ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, դուք ունեք երկու տարբերակ՝ ընդունել դա կամ փոխել:

7. Բաց թողեք մտքերն այն մասին, որ ձեզ հետ ինչ-որ բան այն չէ: Դուք պետք եք աշխարհին այնպիսին, ինչպիսին որ կաք:

8. Բաց թողեք մտքերն այն մասին, որ ձեր երազանքները կարևոր չեն: Միշտ հետևեք ձեր սրտին:

9. Բաց թողեք անընդհատ բոլոր պարտականությունները ձեզ վրա վերցնելու սովորությունը: Մի ծախսեք դրա վրա բոլոր ուժերը, առաջին հերթին հոգ տարեք ձեր մասին: Որովհետև դուք կարևոր եք:

10. Բաց թողեք մտքերն այն մասին, որ մնացած բոլորը ավելի երջանիկ են, հաջողակ և լավը, քան դուք: Դուք գտնվում եք այնտեղ, որտեղ պետք է գտնվեք: Ձեր կյանքի ճանապարհը բացվում է ձեր առաջ բավական լավ, ինչպես երբեք:

11. Բաց թողեք մտքերն այն մասին, որ ամեն ինչ այս աշխարհում կարելի է բաժանել երկու մասի՝ ճիշտ և սխալ, սև և սպիտակ: Վայելեք կոնտրաստները և գնահատեք կյանքի բազմազանությունը:

12. Բաց թողեք ձեր անցյալը: Ժամանակն է առաջ գնալ և գրել նոր պատմություն:

13. Բաց թողեք մտքերն այն մասին, որ դուք այնտեղ չեք, որտեղ պետք է լինեիք: Դուք գտնվում եք հենց այնտեղ, որտեղ պետք է գտնվեք, որպեսզի կարողանաք գնալ այնտեղ, որտեղ ցանկանում եք: Ուղղակի սկսեք հարցնել ձեզ, թե ո՞ւր եք ցանկանում գնալ:

14. Բաց թողեք անցած սիրո և ընտանիքի վրա բարկությունը: Մենք բոլորս արժանի ենք սիրո և երջանկության: Եթե սերն ավարտվել է, դա չի նշանակում, որ այն չի եղել:

15. Բաց թողեք ցանկությունն ավելին անել և լինել ավելի մեծ: Այսօրվա համար դուք արել եք լավագույնը ինչ կարող էիք, դա էլ է բավարար:

16. Բաց թողեք ամեն ինչ նախորոք իմանալու ցանկությունը: Դուք ամեն ինչ կիմանաք, երբ հետևեք ձեր կյանքի ճանապարհին:

17. Բաց թողեք փողի հետ կապված պրոբլեմները: Պլան կազմեք, որպեսզի ազատվեք պարտքերից և կենտրոնացեք ձեր ֆինանսական բարեկեցության վրա:

18. Բաց թողեք մարդուն փրկելու կամ փոխելու ցանկությունը: Ամեն մեկն ունի իր ճանապարհը: Լավագույնը, որ կարող եք անել՝ աշխատել ինքներդ ձեզ վրա և դադարել ամբողջ ուշադրությունը ուղղել ուրիշներին:

19. Բաց թողեք ուրիշների հավանության արժանանալու բոլոր փորձերը: Ձեր եզակիությունը ձեզ յուրահատուկ է դարձնում:

20. Բաց թողեք ատելությունը սեփական անձի հանդեպ: Դուք՝ ոչ ձեր կառուցվածքն եք, ոչ էլ կշեռքի վրայի զանգվածը: Հասկացեք ով եք դուք և հիշեք, որ աշխարհն ունի ձեր կարիքն այնպիսին, ինչպիսին որ կաք: Արժևորեք ձեզ: