Էս մեր տակի հարևանները սաղ օրը կռվում են, ինչ այլանդակ բառեր ասես օգտագործում են․․․Էրեկ կիսուրս չդիմացավ, իջավ ներ քև ու․․․Էս մեր տակի տունը միշտ վարձով տունա եղել։ Տերերը Ռուսաստանում են ապրում կարծեմ, ու միշտ էս տանը վարձով են ապրել բնակիչները։
Միշտ նորմալ մարդիկ են եղել, համեստ, խելոք, ոչ մի ավելորդ բան երբեք չենք նկատել էլի։Դե լավ հարևանը լավ բանա, մի քանիսի հետ անգամ մինչև հիմա կապ կա։Բայց էս 1ամիսա մի հատ զույգա եկել, ու ահավոր երևույթ են։ Ամբողջ օրը դրանից տնից ինչ ձեն ասես, որ չի գալիս։
Մարդը ինչ այլանդակ բառ գիտեք օգտագործումա, կնիկն էլ էշի պես ձեն չի հանում։ Արդեն հոգնել էինք, մեկել 2 օր առաջ կիսուրս իջավ ու ինչ ասես ասեց դրանց։ Ասեց՝ ամոթ չեք անում, էս ո՞նց եք ձեզ պահում, չե՞ք հասկանում, որ բացի ձեզնից էս շենքում էլի բնակիչներ կան։ Ասեց՝ եթե էլիա սենց բան կրկնվել ոստիկանություն եմ զանգելու, ու բարձրացավ վերև։ Էդ րոպեից հլը որ ձեներ չի եկել, հուսով ենք հասկացել են։