Հանրաճանաչ մարդիկ միմյւանց հետ երբեմն կարողանում են ընկերություն անել, երբեմն՝ ոչ։ Հանրաճանաչ անձանց երկարատև ընկերության օրինակ է Սիրուշոյի ու նրա ընտանիքի ընկերությունը մի շարք հայտնի երգիչների ու դերասանների հետ, որոնցից է Նունե Եսայանի ընտանիքը։
Նունեն հերթական անգամ այցելել է իր ընկերուհու՝ Սյուզանի տուն։ Նահանգներցի օրերս վերադարձած Սիրուշոն նույնպես ընկերակցել է տիկնանց՝ նրանց հետ հաճելի նախաճաշ ունենալով։ Այդ նախաճաշի որոշ կադրեր Սիրուշոն տեղադրել է իր պատմություններում՝ գրելով․
«Նախաճաշ տիկնանց հետ»։ Նրանք ամիսներ առաջ նույնպես հանդիպել էին։ Այդ հանդիպումն ավելի մարդաշատ էր անցել։ Հավելենք նաև, որ Սիրուշոն օրվա ընթացքում ուրախությամբ նաև նոր կադրեր է տեղադրել, որոնցում տեսնում ենք քայլող Զաբելին։
Նկատենք, որ աղջնակն ընդամենը տասնմեկ ամսական է, սակայն այնքան ճկուն ու ճարպիկ է, որ արդեն քայլում է։ Այդ և որոշ այլ կադրեր՝ կցված նյութի մեջ։