Վաճառվում են ծնողներ, հայրը 68 տարեկան, մայրը՝ 66․․․Համացանցի այս հայտարարությունը ցնցել է ամբողջ աշխարհը։ Այս պատ- մությունն իրական է և այն տեղի է ունեցել Ճապոնիայում: Թերթերից մեկում շատ տարօրինակ հայտարարություն էր հայտնվել այս- պիսի բովանդակությամբ. «Վաճառվում են ծնողներ. հայրը 68 տարեկան է, մայրը՝ 66, գինը՝ 900 իեն»: Նրանք, ովքեր կարդացել էին այդ հայտարարությունը շոկի մեջ էին, բոլորը միաբերան ասում էին.
Այս ինչ ժամանակներում ենք ապրում, արդեն ծնողներին են վաճառքի հանել, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում գնալ և պարզել, թե ինչ է կատարվում:Այդ հայտարարությունը ընկավ մի երիտասարդ տղայի և աղջկա ձեռքը: Նրանք երկու ամիս առաջ էին հողին հանձնել իրենց ծնողներին, ովքեր ավտ ովթարի զոհ էին դարձել: Վշտ ահար զավակները կարդալով այդ հայտարարությունն իսկապես շ ոկ ապրեցին, նրանք սա րսափում էին այն մտքից,
որ ինչ որ մեկը կարող էր վաճառքի հանել սեփական ծնողներին և որոշեցին վճարել պահանջվող գինը և սեր ու ջերմություն տալ ու խնամել այդ ծեր մարդկանց:Երբ նրանք եկան նշված հասցեով, զարմանքից քար կտրեցին, նշված հասցեում կանգնած էր մի շքեղ տուն, գեղեցիկ պարտեզով և մտածեցին, որ սխալվել են: Նրանք արդեն որոշել էին հետ դառնալ, երբ դուռը բացվեց և նրանց առջև կանգնեց մի ծեր պարոն:
-Բարև ձեզ, հավանաբար ինչ որ սխալ է տեղի ունեցել, բայց հայտարարության մեջ նշված է ձեր հասցեն: -Ներս անցեք, դուք չեք սխալվել, ճիշտ հասցով եք եկել: Նրանք միասին ներս մտան: Տանը նրանց դիմավորեց ճերմակահեր բարի աչքերով մի տարեց կին, նա հաճելի ձայնով ու ժպտալով առաջարկեց նստել: -Դուք ճիշտ հասցեով եք եկել, բանն այն է, որ մենք, ինչպես տեսնում եք,
աղքատ մարդիկ չենք: Մենք երեխաներ չունենք, որոնց կկարողանայինք թողնել մեր ժառանգությունը:Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այդպիսի հայտարարություն տալ: Մենք գիտեինք, որ կարձագանքեն միայն շատ բարի և մարդկային մարդիկ, բայց ժամանակն անցնում էր ու ոչ ոք այս դուռը չթակեց, մենք արդեն կասկածում էինք, որ նման մարդիկ կգտնվեն: Դուք իսկապես լավ մարդիկ եք և մենք ուրախ կլինենք, որ մեր ժառանգությունն անցնի ձեզ պես արժանի մարդկանց ձեռքը: