Մի ֆիլմի պատմություն: «Կտոր մը երկինք»

Մի ֆիլմի պատմություն: «Կտոր մը երկինք»-1980 թվականին լույս տեսած թատերգական կինոնկար է, հիմնված Վահան Թոթովենցի Բաց Կապույտ Ծաղիկներ պատմվածքի վրա: Ֆիլմը պատմում է Խարբերդում մեծացող որբ Թորիկի մասին:
Բեմադրող ռեժիսորն է Հենրիկ Մալյանը, և սցենարի հեղինակներն են Ստեփան Ալաջանյանը և Հ. Մալյանը:

Սցենարը:

Կտոր մը երկինք» կինոնկարը ստեղծվեց Վ. Թոթովենցի «Բաց կապոըտ ծաղիկներ» վիպակի հիման վրա: Նորից մի հայտնի ու սիրված ստեղծագործության էկրանավորում: … Փալանչի Թորիը, որ մեծացել էր ու արհեստ էր սովորել պատվարժան ընտանիքում, մի օր կանգնում է ստորացուցիչ փաստի առաջ`ոչ մի ընտանիք չի ուզում նրան աղջիկ տալ: Նրա մայրը` Թորվանդան հուսահատ օրեր է ապրում, արհամարված է զգում իրեն նաև Թորիկը: Եվ ահա մի սովորական օր,նա հայտնվում է ոչ սովորական մի տանը.. Եվ փոխանակ հետևելու ընկերոջ օրինակին` լուրջ գործով զբաղվելու, նա անընդհատ աղջկան խնջորներ է տալիս, սեր խոստովանում, ապա ձեռքից բռնած տանում տուն:
Թորիկը սիրահարվում է այդ աղջկան առաջին իսկ հայացքից: Սիրում է ոչ թե նրա համար, որ նրան աղջիկ չէին տալիս, որ Անժելան նրա վերջին հույսն էր,այլ ըստ Թորիկի, նման էակին իսկական սիրով չսիրելը հանցանք է, հսկա մեղք… Հենց այդ է վկայում ֆիլմի ֆինալը: Կառքը սլանում է քաղաքի կենտրոնական փողոցով: Բացահայտ բեկրանքով է Թորիկը վարում կառքը, որի մեջ ծաղիկներով լի զամբյուղը գրկած իրենց երջանկությունն են վայելում նաև Թովնադան ու Անժելան…
Տեսարանը, որին ապշահար հետևում է քաղաքի հասարակությունը, ապտակի պես շառաչում է նրանց դեմքին: Ռեժիսուրայի այս հնարքը իսկ և իսկ մալյանական արվեստի փայլուն հղացում է:

Դերերում:

Գլխ. դերերում. Գրիգոր աղա – Ֆ.(Մ.) Մկրտչյան
Թորիկ – Ա. Ադամյան
Թորիկի մորաքույրը – Ս. Ճիաուրելի
Անժել – Գ. Բելյաեւա
պատանի Թորիկ – Տ. Ոսկանյան
մանուկ Թորիկ – Ա. Կույումջյան
Այլ երերում. Մ. Աբուսեֆյան, Ա. Գյոդակյան, Ա. Խոստիկյան, Մ. Ղարագյոզյան, Ն. Կրաչկովսկայա, Մ. Համամջյան, Ա. Հովհաննիսյան, Հ. Հովհաննիսյան, Ս. Հարությունյան, Գ. Նովենց, Հ. Մովսիսյան, Է. Շահիրյան, Ա. Ջրաղացպանյան, Ա. Շերենց, Ս. Չոլախյան, Լ. Սարկիսով, Ռ. Քոթանջյան, Հ. Ազիզյան, Ս. Աջաբխանյան, Ա. Խուդոյան, Գ. Խաչիկյան, Շ. Մկրտչյան, Ս. Մուրադյան, Վ. Ոսկանյան, Է.(Գ.) Վիրապյան, Ս. Հաբեշյան

Ստեղծագործական խումբ:

Սց. հեղ. Խ. Ալաջաջյան, Հ. Մալյան
բեմ. ռեժ. Հ. Մալյան
բեմ. օպեր. Ս. Իսրայելյան
բեմ. նկ. Ռ. Պ. Բաբայա,
կոմպոզ. Տ. Մանսուրյան,
հնչ. օպեր. Յու. Սայադյան
ռեժ. Ռոմ. Ժամհարյան, Ա. Սանջյան
օպեր. Շ. Վարդանյան, Մ. Խանամիրյան
զգ.նկ. Լ. Գեւորգյան
նկ. դեկ. Մ. Մաքսապետյան
նկ. դիմ. Վ. Ասատրյան
ռեժ. աս. Ժ. Բարսոյան, Ա. Մախմուրյան
օպեր. աս. Ա. Դավթյան
համակց. նկարահանումներ` օպեր. Ս. Մարտիրոսյան
նկ. Հ. Հովհաննիսյան
մոնտ. Հ. Մելքոնյան
խմբ. Է. Պայազատյան (Պայազատ), Ս. Սարուխանյան, տն. Վ. Ղոչիկյան