Տղան հորն ասաց, որ ցանկանում է ազատվել կնոջից. Տեսեք թե ինչ խորհուրդ տվեց հայրը որդուն… Անչափ հուզիչ պատմություն
-Հայրիկ այլևս այսպես չեմ կարող ապրել, կինս ինձ խելագարության է հասցնում, ուզում եմ սպանել նրան, բայց վախենում եմ, որ ինչ-որ մեկը կիմանա այդ մասին, խնդրում եմ օգնիր ինձ
Հայրը պատասխանեց.
-Այո որդիս ես կօգնեմ քեզ, բայց կա մի բայց… դու պետք է ձևացնես որպեսզի ոչ ոք չկասկածի, որ դու ես սպանել նրան, դու պետք է հոգ տանես նրա մասին , նրան ծաղիկներ նվիրիր , բարի և հոգատար ամուսին ձևացիր:
Այս փոշին տեսնում ես, ամեն օր մեկ գդալ աննկատ լցրու նրա սուրճի բաժակի մեջ, և նա դանդաղ կմեռնի
Անցավ քսան օր և որդին եկավ հոր մոտ և ասաց.
-ես չեմ ուզում, որ նա մեռնի ես կարծես նորից սիրահրված լինեմ նրան, ասա ինձ ի՞նչ կարող եմ անել, որ թույնի ազդեցությունը շուտափույթ կանխեմ
Հայրը տխուր նայեց որդուն և ասաց.
-Մի անհանգստացիր նա չի մեռնի, այն ինչ քեզ տվել էի դա բրնձի փոշի էր, իսկական թույնը քո մեջ էր…
Երբ մենք սնվում ենք չարիքով, մեր սերը դանդաղորեն մահանում է, երբ մենք համերաշխություն ենք հաստատում մեր և դիմացինի միջև աստիճանաբար հասնում ենք հաջողությանը:
Միշտ հիշեք այս խոսքերը՝ վարվիր դիմացինիդ հետ այնպես ինչպես կցանկանաս, որ քեզ հետ վարվեն:
Մենք բոլորս պետք է կանգ առնենք, աղոթենք և խնդրենք այդ հակաթույնը, որի անունն է ներողամտություն: