Թոռնիկիս հարսանիքն էր․ Որդիս վիզա ուղարկեց, որ գնացի Ամերիկա․ Այն, ինչ տեսա այնտեղ․․․Այլևս ոտք չեմ դնի այդ երկիր, ինչ-
քան էլ, որ տղաս խնդրի։Տղես ու հարսս նոր էին ամուսնացել ու երկար չանցած տեղափոխվեցին ԱՄՆ: Հարսիս ծնողներն էնտեղ էին
կարողացան դասավորեն էլի: Դժ վարությամբ բայց գնացին հասան: Հիմա թոռներս արդեն եքա երեխեք են:
Տղես աղջկան ամուսնացրեց 23 տարեկան ա թոռս, մի հատ կուկլա: Իրանցով եմ ապրում դե: Կարևորը լավ լինեն, լավ ապրեն, մենք
էլ տեսնեքն ուրախանանք: Ամեն դեպքում օտար երկրում են, ինչքան էլ երկար ապրես, մեկա իրենցը չի: Ուրեմն Ադելիս հարսանիքն
էր, տղես կպա, թե վիզա եմ ուղարկում դու ու պապան եկեք:
Կգաք մի քիչ կմնաք հարսանիքին էլ կմասնակցեք կգնաք: Ոչ ես, ոչ ամուսինս չէինք ուզում էդքան երկար ճանապարհ անցնեինք,
բայց դե գնացինք, հարսանիքի խաթր: Մեր առաջին թոռն էր ամուսնանում, չէինք կարա բաց թողեինք: Մի հատ էլ ընտիր ոսկի ա-
ռանք տարանք հետներս, չիմանան մենակ Ամերիկա կա լավ բաներ: Վերջը գնացինք, սկզբի օրերը ժամերի առումով դժվար հարմար
վեցինք, հետո կարգավորվեց:
Բայց նենց հիա սթափվեցի էտ կյանքից, էտ երկրից:Այ մարդ, հայ մարդիկ իրանց անջատած ապրում են: Բա ջահելները, ոչ մի բանի
մասին չեն մտածում, օրվա օրով ապրում են, ազատ մեծանում են, ծնողի հետ ոնց ասես խոսում են: Էնքան բան տեսա, որ սկսեցի
բժժել էտ ամեն ինչից: Թոռիս նշանածն էլ Ամերիկա ծնված մեծացած էր, լրիվ ուրիշ մտածելակերպի տղա:
Բայց դե ինչ արած թոռիս ուզածնա, թող երջանիկ լինեն: Բայց էտ ազատ կյանքը, էտ Հայաստանից կտրված ապրելը դուրս չեկավ,
շունչս կտրվում էր:Ամեն ինչ լավ անցավ, հարսանիքն էլ լավ անցավ,բայց ես էլ ամուսինս էլ ասեցինք, էլ էս երկիր եկողը չենք,ոչ կարգ
կա ոչ կանոն: Ծիծաղում էին մեր վրա, բայց դե մեր երկրից լավ տեղ չկա: