Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի

Starnews.am-ը գրում է. Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջին տարիներին ամենաքննարկված հայ հայտնիներից մեկն է։

Չնայած բազմաթիվ քննադատություններին ու խոսակցություններին Անահիտը շարունակում է ակտիվ վարել իր սոցիալական էջերն ու բիզնես գործունեությունը:

Անահիտի ժամեր առաջ մի հրապարակում է արել, որը կասկածների տեղիք է տվել:

«Վերջիվերջո հանդիպում ես մարդու,ով նույնպես հոգնել է խաղից, և նրա հավատարմությունը հանդիպում է քո հավատարմությանը»,- ասվում է հրապարակման մեջ:

Արդյո՞ք այս ամենը խոսում է դերասանուհու`նոր սիրելի ունենալու մասին, թե՞ պարզապես Անահիտին գրավել են այս խոսքերը, դժվար է ասել:

Նշենք, որ Անահիտ Սիմոնյանը իր Ինստագրամյան էջի հետևորդներին ավելի շատ ներկայանում է որպես դիզայներ, քան որպես երգչուհի։

Նրա էջը հիմնականում լի է իր դիզայներական աշխատանքները ներկայացնող հրապարակումներով։