Ինչպե՞ս են Մարիամ և Արկադի Մեհրաբյանները չնչին գումարով հյուրասիրում իր հյուրերին

Մեհրաբյան ընտանիքի գլխավորները՝ Մարիամն ու Արկադին, չորս երեխաների ծնողներ են։ Նրանք հյուր են ընդունել «Մի տնից չենք․․․» հանրահայտ նախագծի հաղորդավարներին՝ նրանց 3000 դրամի սահմանում նախաճաշ պատրաստելով։

 

Արկադի Մեհրաբյանը խոստովանում է, որ կնոջ հետ երբեմն տարաձայնային խոսակցություններ են ունենում, քանի որ նա ավելի յուրահատուկ վերաբերմունք ունի իրենց կրտսեր զավակի՝ տղայի նկատմամբ։ Արկադին իր վերաբերմունքը մեկնաբանում է տղայի մինուճար ու փոքր լինելով։

Մարիամը այդուհանդերձ որոշ մանրամասներ է ներկայացնում համերաշխ ու ներդաշնակ ընտանիք կառուցելու նրբությունների մասին։ Հետո խոսք է տրվում նաև ընտանիքի զավակներին՝ երեք դուստրերին ու մինուճար որդուն։

Հոգեբանների զավակները պատմում են որոշ մանրամասներ իրենց ընտանեկան կենցաղի մասին։ Նրանք պատմnւմ են, որ իրենց հայրիկը՝ Արկադին, գնումներ է կատարում, իսկ մայրիկը՝ Մարիամը, պատրաստում է։ Նրանք նաև նշում են, որ մայրն ամեն ինչ անում է, որ զավակների հանդեպ վերաբերմունքը հավասար լինի։

Այս ընտանիքի առօրյայի ու այլ մանրամասների մասին պատմող տեսանյութը՝ կցված նյութում։