Սրտի առողջության համար․
Ըստ ուսումնասիրությունների՝ տարեկան ավելի քան 800 հազար մարդ մահանում է սրտի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք հանգեցնում են հանկարծակի սրտի կաթվածի։
Ե՛վ ավոկադոն, և՛ բանանը պարունակում են մեծ քանակությամբ կալիում, որը նպաստում է սրտի ճիշտ աշխատանքին, նվազեցնում է ինսուլտի և սրտի կաթվածի վտանգը և արյան անոթները դարձնում ավելի առաձգական:
Ավոկադոն նաև նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը՝ շնորհիվ իր պոլիչհագեցած ճարպաթթուների: Հենց այդ թթուների պակասն է աթերոսկլերոզի զարգացման և խոլեստերինի նյութափոխանակության խանգարման պատճառներից մեկը։
Մարսողության համար
Ավոկադոն լավացնում է մարսողությունը և ազատում փորկապությունից: Մեկ միջին չափի միրգը պարունակում է 12 գրամ առողջ սննդային մանրաթել, ինչը այն դարձնում է փորկապության գերազանց պրոֆիլակտիկ միջոց:
Հակաօքսիդանտների աղբյուր
Բանանի և ավոկադոյի խառնուրդը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում: Բանանի մեջ, որի կեղևը սկսում է սևանալ, բայց ոչ միջուկը, արտադրվում է հզոր հակաօքսիդանտ՝ հակաքաղցկեղային հատկությամբ:.
Քաշի կորստի համար
Երկարատև հագեցվածության զգացումը (օսլայի և բջջանյութի պարունակության շնորհիվ) բանանը դարձնում է իդեալական դիետիկ նախաճաշ: Բայց հարկ է հիշել, որ օրական պետք է ուտել միայն մեկ միջին չափի բանան, քանի որ այն պարունակում է օրական ածխաջրերի ընդունման մինչև 40%-ը: