Հայկական բազմաթիվ սիթքոմներում նկարահանված, այժմ Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։
Ուշագրավ է, որ վերջին շրջանում դերասանուհին թուրք ամուսնու մասնակցությամբ լուսանկարներ և հոլովակներ չի հրապարակում սոցիալական իր էջերում, ինչն առիթ է տալիս Մարիամ Մելիքյանի հետևորդներին ենթադրելու, որ դերասանուհին բաժանվել է թուրք ամուսնուց։
Հատկանշական է, որ դերասանուհին պարբերաբար մասնակցում էր թուրքական տարբեր շոու-ծրագրերի, որոնց ընթացքում պատեհ-անպատեհ առիթով թուրք ամուսնուն գովաբանում և մեծարում էր։ Իսկ Երևանում Asekose.am-ին տված մի հարցազրույցի ժամանակ Մարիամ Մելիքյանը նշել էր, որ ամուսինը շատ է վրդովվում, որ իր կնոջն այդքան քննադատում են թուրքի հետ ամուսնանալու պատճառով։
«Ամուսինս ինձ ասում էր՝ ես կգնամ սահման, կկռվեմ [հայերի կողմից-խմբ.], մենակ թե դու մի նեղվի»,- նշել էր դերասանուհին։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող Մարիամ Մելիքյանն ունի 2 դուստր։
Հավելենք նաև, որ դերասանուհին չի արձագանքել իր բաժանման մասին ասեկոսեներին։