Քանի տարիա տղերքս ամուսնացած են, հարսների ու երեխեքի հետ հետս են ապրում։ Դե տունը մեծ, սեփական, միքանի սենյականոց ու իրա կանաչ տարածքով, ես էլ մենակ եմ, ամուսինս տարիներ առաջա մ ահացել, հենց հարսներս էլ ասեցին էս մեծ տունը թողած ուր ենք գնոււմ, քեզ էլ մենակ թողնենք։ Արդեն երեխեք ունեն, փոքր հարսս էլ արդեն երրորդովա հղի, մինչև հիմա ոչ էլ կռվել ենք, որ ասեմ ուզել են թողնեն գնան, չէ, իրար սիրելով, հաշտ ու համերաշխ ապրում ենք, հարևաններս էլ զարմանում են, ամեն անգամ որ գալիս են, առիթը բաց չեն թողնում հարցնեն ինչ եմ անում, ոնց, էս խի չեն առանձնացել, ինքն էլ երկու հարս մի տանը։
Դե ժողովուրդ զարմանալու ոչ մի բան էլ չկա։ Որ ամեն մեկս մեր գործով զբաղվենք, իրար հետ անկեղծ ու հարգանքով լինենք, տեսեք մի անգամ գոնե ձևի համար կռվում եք։ Էսքան ժամանակ երկու տղերքս էլ իրանց ընտանիքներով իրանց առանձին տարածքը ունեն, ես ինձ թույլ չեմ տալիս առաջինը իրանց ընտանեկանին խառնվեմ, հետո օրինակ իրանց սենյակ մտնեմ կամ չգիտեմ, իրանց ինչ որ ձև փորձեմ փոխեմ։
Իրանք հասուն մարդիկ են, թե տղերքս, թե հարսներս, իրանք իրանց սովորություններն ունեն, իրանց ճիշտն ու սխալը ունեն, հիմա եթե ես նստեմ ամեն մի մանրուքի համար սկսեմ կռվել, ու՞ր կհասնենք, էդ արդեն էգո իզմա, ես հասկանում եմ, որ բոլորս էլ տարբեր ենք, դրա համար էլ բան չեմ խոսում, որ բոլորն էլ իրենց լավ զգան, ազատ զգան, վերջիվերջո մեր բոլորիս տուննա, պիտի իրանց հանգիստ զգան։