Ասեմ չեք հավատա, կիսուրիս մամայիցս շատ եմ սիրում, որովհետև արժանի ա, կեղ ծա վորություն չեմ անում

Ես ամուսնացա 18 տարեկանում: Ճիշտն ասած, ես չէի ուզում էդքան շուտ ամուսնանայի, ուզում էի սովորեի, երազում էի բժ իշկ դառնալ: Բայց իմ ծնողները թույլ չտվեցին, որոշեցին, որ պետք ա ամուսնանամ: Ես էն աղջիկների նման չէի, որ կարողանում են իրանցը առաջ տանեն: Հերս շատ խիստ էր, մամաս էլ իրանից հետ չէր մնում: Իմ հորական տունը ոնց որ բա նտ լիներ:

Ինձ ամուսնացրին հորս ընկերոջ տղու հետ: Բախտս բերեց թե ամուսնուս, թե սկեսուրիս հարցում: Ամուսնանալուց հետո ես հասկացա, թե ինչ ա ընտանեկան ջերմությունը, հարգանքը իրար նկատմամբ: Ես կյնաքում ընկերուհի չեմ ունեցել, մամաս չէր թողնում: Սկեսուրս դարձավ իմ ընկերուհին: Ես չեմ հիշում մի դեպք, երբ մամայիս հետ նստեինք ու զրուցեինք ինչ որ հարցի շուրջ: Բացի էդ սկեսուրս շատ խելացի կին ա, ճիշտ խորհուրդներ ա տալիս:

Հիմա ես սկեսուրիս մորիցս շատ եմ սիրում: Մամաս զգում ա, ու էդ իրան դուր չի գալիս, նեղանում ա: Բայց թող էդ հարցերի պատասխանը ինքը իրա մեջ փնտրի: Պարզապես շատ ծնողներ անտեսում են էն փաստը, որ բացի սննունդով հագուստով ապահովելուց երեխեն նաև ջերմության կարիք ունի: Ծնողը պիտի ընկեր լինի երեխու համար, պիտի լսի ու հասկանա, այլ ոչ թե աչքերը ոլորի ու գոռա. Դու սուս մնա, քո կարծիքը ոչ ոք չի հարցնում: