Վերջերս կայքերից մեկում քննարկում էին չոր շամպուններն ու դրանց ազդեցությունը: Չոր շամպունը մազերը թարմացնելու համար հիանալի միջոց է, եթե գլուխը լվանալու ժամանակ չունեք: Չոր շամպունը մազերը դարձնում է գեղեցիկ, թարմ: Հատկապես հարմար է այն մարդկանց, ում մազարմատները շուտ են յուղոտվում:
Դեզոդորանտների կիրառումը չոր շամպունի փոխարենը շատերին գրավիչ մտահղացում է թվում: Շատերը նշում էին, որ դեզոդորանտ-ցանափոշիները թեպետ այնքան էլ արդյունավետ չեն, բայց հիմնական բաղադրությամբ դրանք հիանալի են լուծում մազերի թարմացման խնդիրը:
դեզոդորանտն անհնարժեշտ է փչել մազերի արմատներին՝ այն մասում, որտեղ բացում եք մազերը, եթե ունեք ճակատի հերափունջ, ապա դրա վրա ևս փչեք;
փչեք դեզոդորանտը՝ պահելով տարան մազերից առնվազն 30սմ հեռու: Կարևոր է չչարաշահել քանակը և ապահովել հավասարաչափ բաշխում;
փչելուց հետո սպասեք մի քանի րոպե, այնուհետև մատներով մերսեք, որ ավելի լավ բաշխի միջոցը;
թողեք, որ մազերը չորանան ևս 1 րոպե, ինչից հետո սանրեք և գնահատեք արդյունքը:
Մազերը նման պրոցեդուրայից հետո դառնում են փափուկ, ծավալուն, արմատների մոտի յուղոտ փայլը անհետանում է:
Ի տարբերություն չոր շամպունի, դեզոդորանտը չի թողնում տեսանելի հետքեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը