Երբ ես այլ շենքում էի ապրում, մեր հարևան տատիկի հետ էի շփվում: Նա հաճախ էր ինչ որ բան խնդրում կամ թեյ խմելու գալիս: Մի օր նա զանգահարեց ինձ, որ տուն գնալիս իր համար մի քիչ կաթ գնեմ: Այդ ժամանակվանից իմ համարը չի փոխվել։ Նա զանգահարեց ինձ 2 շաբաթ առաջ և ասաց, որ իր աղջիկը լիքը մանկական սնունդ ու հագուստ է բերել և թողել իր տանը, դա ինքը չի օգտագործում և ասաց, որ գամ և վերցնեմ դրանք: Ես չէի ուզում հրաժարվել, ես ասացի, որ կգնամ դրա հետևից:
Աշխատանքից հետո հաջորդ օրը ամուսինս պիկ ժամին հասարակական տրանսպորտով հասավ այդ տատիկի տուն, իսկ հետո հսկայական պայուսակով վերադարձավ։ Ճիշտ է, երբ նա վերադարձավ, հասկացանք, որ ամեն ինչ ապարդյուն է։ Շորերը իսկական ցնցոտիներ էին, իսկ մանկական սնունդը աղ բ, բայց երբ այդ տատիկը զանգահարաեց, ես ասացի, որ ամեն ինչ շատ լավն էր:Նա ուրախացա վ և ասաց, որ աղջկան խնդրել է ամուսնուս համար էլ փաթեթ պատրաստի . – Վաչեն հագուստի կարիք չունի:
– Մի անհանգստացիր, աղջի՛կս, ես աղջկաս ասացի, որ դուք մուրացկաններ եք և օգնության կարիք ունեք, նա հաճախ է ինձ հետ օգնում կա րիքավորներին, – պատասխանեց նա: «Մուրացկաններ» բառից շատ զա յրացա: Չգիտեմ, թե ինչու է նա որոշել, որ մենք մուրացկաններ ենք և իր օգնության կարիքն ունենք: