Ես զոքանչիս մամ ջան եմ ասում․ Ամոթա՞, ինքն էլ ա ծնող, իմ կնգա մերն ա, ինչ տարբերություն․․․Մեր հարսանիքից հետո ես զոքան
չիս մամա եմ ասում ու կարծում եմ, որ ըտենց ճիշտ ա: Ինքն էլ ա ծնող, ինչ տարբերություն: Իմ կինն էլ իմ մորն ա մամա ասում: Մի
քանի օր առաջ ընկերս մեր տանն էր:
Էդ ընթացքում զոքանչս էլ հյուր եկավ: Ես վեր կացա, ջերմ դիմավորեցի: Ասեցի. Մամ ջան, դու նստի, հեսա քո համար էլ կոֆե կսար
քեմ:Ընկերս զարմացած նայում էր ինձ: Հետո կամացուկ հարցրեց. Զոքանչիդ մամա՞ ես ասում:
-Հա, իսկ ի՞նչ կա զարմանալու:
-Զոքանչը ի՞նչ մամա: Խելքի արի, ամո թա, մաման մի հատա, մերը սրբություն ա:
— Ինչի՞, չի կարելի՞ զոքանչին մամա ասել:
-Չէ, զոքանչը զոքանչա, կարգին տղեն զոքանչին մամա չի ասի:
Ըներոջս գնալուց հետո ես ընկա մտքերի մեջ: Կարողա՞ ճիշտա ասում, ես սխալ եմ անում: Ես միշտ մտածել եմ, որ եթե կնոջս սիրում
եմ,ուրեմն պարտավոր եմ նրա մորը հարգել և կնոջս մորը մամա ասելը հենց հարգանքի նշանա:Օգնեք հասկանամ, չեմ կարողանում
ճիշտ ելքը գտնեմ: Ասել թե՞ չասել: