Երբեք ու երբեք չէի պատկերացնի, որ նման հրաշք կլինի ինձ հետ։ Բայց դե ո՞նց չհավատաս, երբ սեփական աչքերով ես տեսնում ամենը։ Հիմա ինձ հետ կատարվածը պատմեմ, դուք էլ իմացեք էս հրաշքի մասին։
Ուրեմն՝ 28 տարեկան էի դառնում, ու ոչ մի անգամ չէի սիրահարվել։ Ծնունդիս օրը նենց նեղված էի, զգում էի, որ արդեն մեծ եմ, արդեն ցանկություն ունեմ ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, բայց չկա մեկն, ում հետ ցանկանամ կյանքս կապել։
Էս մտքերից նեղված վեր կացա- գնացի եկեղեցի ու ամբողջ սրտով աղոթեցի, Աստծուց խնդրեցի, որ ընտանիք պարգևի ինձ՝ որպես նվեր։ Ո՞վ կպատկերացներ, որ սենց դեպք կհաջորդի էս խնդրանքիս։Եկեղեցուց դուրս եմ գալիս, մեկ էլ մի տղամարդ է մոտենում ինձ ու առաջարկում սրճել։ Ասում է, որ գիտի անունս, իմ մասին ամեն ինչ, հետաքրքրվել է ինձնով և գիտի նաև, որ ծննդյանս օրն է։ Դե, ես էլ չեմ մերժում առաջարկն ու միասին գնում ենք սրճարան։
Չերկարացնեմ։ Հիմա ամուսնացած եմ էդ մարդու հետ, նա իմ կյանքի միակ սերն է, և միասին արդեն երկու երեխա ունենք։Եթե ցանկությունդ բարի է, անպայման Աստված կկատարի այն։ Շնորհակալ եմ էս հրաշքի համար։