Կենդանակերպի այս նշանների հետ շփումն ամենաբարդն է: Elle.ru-ն ներկայացրել է նրանց: Կարիճ: Կարիճները դաժան են, հիշաչար, ստանում են ամենը, ինչ իրենց հարկավոր է: Նրանք լիդեր են կամ փորձում են այդպիսին լինել: Կենտրոնացած են միայն այն բանի վրա, ինչ իրենց համար կարևոր է: Բացի այդ՝ Կարիճները չափազանց կամակոր են: Եվ, իհարկե, Կարիճներն անպայման կպատասխանեն իրենց հասցված վիրավորանքին:
Խոյ: Խոյի հետ շփումը նման է համակարգչային խաղի, որում դուք այս պահին վերևում եք, բայց վայրկյաններ անց հայտնվում եք ներքևում: Խոյերը սիրում են վիճել, տանել չեն կարողանում պարտվել բանավեճերում, հեշտությամբ կոտրում են երկար ժամանակ կառուցածը և առհասարակ չեն մտածում իրենց քայլերի հետևանքների մասին: Խոյերը նյարդային են, բայց հաճախ նրանց հետ ապրած հանգիստ րոպեներն ապրած փոթորիկների արժեքն ունեն:
Երկվորյակներ: Երկվորյակները չեն կարող մի տեղում նստել: Նրանք նյարդայնացնում են մարդկանց՝ տարածքը լցնելով աղմուկով, բղավոցներով, ապրումներով ու ամբիցիաներով: Երկվորյակներին հարկավոր է ամեն ինչ և հենց այս պահին, ցանկալի է՝ առանց դժվարությունների: Նրանք կամակոր են, էգոիստ, հեռանում են նրանցից, ովքեր դուր չեն գալիս իրենց: Երկվորյակների ամենազարմացնող հատկություններից մեկը՝ արագ մոռանալ ամենի մասին, ինչ 5 րոպե առաջ իրենց ամենակարևորն էր թվում:
Ջրհոս: Ջրհոսները հեշտությամբ են լեզու գտնում մարդկանց հետ, կարող են ուշադիր լսել մյուսների կարծիքը կարևոր հարցի վերաբերյալ, բայց նրանց հուզում է միայն իրենց դրությունը: Վարվում են այնպես, ինչպես ճիշտ են համարում: Եթե ինչ-որ բան չի ստացվում, հեշտությամբ մեղադրում են մյուսներին, քանի որ իրենց ոչնչում մեղավոր չեն համարում: Ջրհոսները հակված են բռնապետության, չափազանց զգացմունքային են, ինչը հաճախ վնասում է նպատակներին: Զայրանալ և ամեն բան թողնել, երբ ավարտին կես քայլ է մնացել. սա Ջրհոսների մասին է:
Այծեղջյուր: Այծեղջյուրները չափազանց կամակոր են. նրանք պնդում են իրենցը, նույնիսկ, երբ գիտեն, որ սխալ են: Բայց եթե անսպասելիորեն համաձայնեք նրա հետ, Այծեղջյուրը կփոխի իր կարծիքը, որովհետև չի ցանկանում, որ համաձայնեն իր հետ: Այո՛, Այծեղջյուրներն այսքան տարօրինակ են: Նրանք սեփական Ես-ի գերին են. ուզում են անել միայն այն, ինչ ցանկանում են… բայց թե ինչ է նա իրականում ցանկանում, երբեք նույնիսկ ինքը չգիտի: Այծեղջյուրների հետ իսկապես բարդ է: Նրանք ձանձրույթը տանել չեն կարողանում. ընտրում են միայն նրանց, ովքեր արժանի են իրենց կողքին լինել: