Թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը: ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում, ժամը 14.00-ին:
Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։ 2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։ 2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» -ի ։2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» -ի։