Կшրծես Ջրի Երկու Կшթիլ Լինեն․ Դուք Այսքան Ժшմանակ Չեք Իմшցել, Թե Ով Է Խորեն Լևոնյшնի Որդին. Բոլորիդ Կпղմից Հшյտնի․․․

Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․

Մինչև դա մի փոքր ինֆnրմացիա.

Խորեն Լեւոնյանը վերադառնում է թատրոն: Նա ընդգրկվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ գալիք տարվա սկզբին Խորենը գլխավոր դերով հանդես կգա «Սասնա ծռեր»

ներկայացման մեջ: Թեմայի շուրջ մենք փորձեցինք զրուցել հենց դերասանի հետ, սակայն նա առայժմ նախընտրում է չխոսել այդ մասին.«Չեմ ուզում կցկտուր ինչ-որ պատասխաններ տալ: Ուզում եմ գեղեցիկ մի բան կազմակերպել՝ նշելու համար իմ վերադարձը թատրոն, որովհետեւ ես թատրոնում եղել եմ, նոր չեմ մուտք գործում»:

Հիշեցնենք, նախկինում նա հանդես է եկել ինչպես Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, այնպես էլ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում: Խորենից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպիսին է եղել անցնող տարին իր համար, ինչ ձեռքբերումներ եւ հիասթափություններ է ունեցել: Դերասանն ասաց, որ տարին լավն էր, արդյունավետ, ինչպես բոլոր տարիները, բայց, իհարկե, հիասթափությունները չեն պակասում,

այլ աստիճանաբար ավելի ցավոտ են դառնում. «Սկսում ես ավելի խոր մտածել ու լուրջ վերաբերվել այդ կորուստներին, հիասթափություններին, որովհետեւ որքան մեծանում ես, այնքան ավելի խելացի ես դառնում, ավելի չհամակերպվող: Կուզեմ՝ եկող տարին ոչ միայն իմ գործընկերների ու իմ ընտանիքի, այլեւ ամբողջ հայ ազգի համար ավելի քիչ հիասթափեցնող լինի, որովհետեւ դրանից հետո մի քիչ դժվար է նորից վերադառնալ կյանքի նույն

ռիթմին ու շարունակել հավատալ, ինչպես քո գոյությունը թելադրում է: Դա շատ դժվար է. քիչ մարդիկ են կարողանում շատ կամ ծանր հիասթափություններից հետո վերադառնալ նույն ռիթմին, որ կա իրենց հոգում, իրենց էության մեջ: Շատերը կոտրվում են, եւ բաներ կան, որ կարող է՝ իրենք ստեղծեին ու պարգեւեին մարդկանց, դառնում է անհնարին: Ես կուզեի, որ քիչ լինի հիասթափությունը, մանավանդ ստեղծագործ մադկանց մոտ»,- անկեղծացավ նա:

Տեսանյութը՝