Անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած դեպքը ցն ցեց ողջ քաղաքը: Այս փոքրիկ աղջիկը փրկեց մի տղամարդու կյանք: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աղջիկը փողոցով քայլելիս գտել էր պապիկին գետնին ընկած : Անցորդներն անտարբեր անցնում էին՝ կարծելով, որ տղամարդը հա րբած է, բայց աղջիկը մոտեցավ և փորձեց արթնացնել տղամարդուն : Նա չէր կարողանում վեր կենալ, փորձում էր ինչ բան ասել, բայց խոսքերն անորոշ էին : Աղջիկը վազեց տուն և օգնության կանչեց հորը։ Հայրն անմիջապես շտապօգ նություն զանգեց : Դեպքի վայր ժամանած բժ իշկները տղամարդուն ցուցաբերեցին առաջին բո ւժօգն ություն և տեղափոխեցին հի վանդանոց։ Փրկարարի մայրը հիշում է, որ դուստրը շատ էր անհանգստացել, քանի որ տղամարդու հարազատները չգիտեին նրա գտնվելու վայրի մասին։
Սակայն փոքրիկ խանութի շնորհիվ, որի մոտ տեղի էր ունեցել դեպքը, հարազատներն իմացան կատարվածի մասին :Պարզվեց, որ փրկվածը 72-ամյա տղամարդը կաթ ված է ստացել։ Եվ եթե այդ աղջիկը, մյուս անցորդների պես անտարբեր անցներ, հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այդ ամենը : Ի վերջո, մեր հասարակության մեջ քչերն են օգնում ճանապարհներին պառկած մարդկանց։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ դրանք անօթևան կամ ալ կոհոլային կախ վածություն ունեցող մարդիկ են, որոնց համար այս կենսակերպը նորմ է։ Բայց, ինչպես կյանքը ցույց է տալիս, միշտ չէ, որ մայթի վրա գտնվող մարդը ա լ կոհոլ է օգտագործել:
Հաջորդ օրը փրկիչ- աղջիկը եկավ տեսակցության պապիկին : Բ ժշկական անձնակազմը, ընտանիքի անդամները շնորհակալություն հայտնեցին նման հերոսության համար :Ծնողները ասում են, որ շատ հպարտ են երեխայի համար, որը անտարբեր չէր անցել օգնության կարիք ունեցող մարդու կողքով։Աղջկա հայրն ու մայրը նաև բացատրել են, թե ինչու է իրենց երեխան այդան ուշադիր և հոգատար շրջապատի նկատմամբ : Նրանք պատմեցին, որ մի անգամ գյուղից տուն վերադառնալիս, նրանք նկատել էին ճանապարհի եզրին պառկած մի մարդու : Նրանք կանգնեցրել էին մեքենան և օգնել այդ մարդուն, իսկ փոքրիկ աղջիկը այդ ժամանակ մեքենայից նայում էր։ Երևում է, որ ծնողական օրինակը աղջկա համար դարձել է կյանքի նորմ։