Ամենասիրուն հանդիպումը․ Սոնա Ռուբենյանն արդեն տանն է․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել նա

Սիրված ու ինքնատիպ երգչուհիներից մեկը՝ Սոնա Ռուբենյանը նույնպես այսուհետ իր առաջնեկ բալիկի ներկայությունը վայելելու և մայրիկի քաղցր պատասխանատվությունը ստանձնելու հնարավորություն է ստացել։Սոնան նախօրեին հանրայնացրեց իր ու հարազատների համար ուրախալի այն լուրը, որ իրենց ընտանիքում դուստրն արդեն լույս աշխարհ է եկել՝ համալրելով նորաստեղծ ընտանիքի կազմը։ Սոնան նաև իր աղջնակի անունն էր հանրայնացրել՝ Մարի։

Սոնայի հրապարակմանը հաջորդել է նրա քույրիկի հրապարակումը, որը բարի գալուստ էր մաղթում Մարիին՝ նշելով, որ հրաշք Մարիի շնորհիվ ինքն այսուհետև արդեն մորաքույր է դարձել։Ահա այսօր Սոնան դստրիկի հետ արդեն տանն է։ Նրան տանը դիմավորել են հարազատները, այդ թվում նաև Սոնայի քույրիկի երկու բալիկները, որոնց հետ Սոնան կապված է առանձնահատուկ սիրով ու կապվածությամբ։

Սոնան տեղադրել է լուսանկար՝ ցուցադրելով, թե քույրիկի բալիկներն ինչպես են ընդունել իր դստրիկին։ Սոնան այդ հանդիպումը ամենասիրուն հանդիպումն է համարում։