Ես ու ախպերս շատ փոքր էինք, երբ ընկանք մանկատուն : Ես 3 տարեկան էի, ախպերս՝ ութ ամսական : Մենակ էն եմ հիշում , որ մեր տնից անընդհատ չիշիկի հոտ էր գալիս ու մեկ էլ ախպերս հա լացում էր : Հետո ինձ պատմեցին, որ հերս ու մերս մեզ ծե ծում էին : Հարևանները բողոքել էին ու հետո եկան մեզ տարան : Ախպորս շուտ որդեգրեցին, ես մնացի մանկատանը : Ես շատ փոքր էի ու բան չէի ջոկում : Էրեխեքի հետ ծանոթացա, ընկերացանք : Ամեն ինչ լավ էր, բացի նրանից, որ մայրական սիրո պակաս ունեի :
Մի օր մեր դաստիրակն էկավ ու ասեց, որ հյուրեր ունեմ : Մարդ ու կնիկ էին : Ինձ տարան այգի, կանֆետ մարոժնի առան : Իրանց հետ շատ լավ էր : Մի անգամ էլի եկան ու գնացին : Ամեն օր սպասում էի, ընենց էի ուզում էի իրանց մամա ու պապա ասեմ, բայց ամաչում էի :Մի քանի օր հետո էկան ասեցին, որ ուզում են ինձ որդեգրեն : Պարզվեց, որ էդ նույն ընտանիքն ա, որ որդեգրել էին ախպորս : Իրանք ասեցին, որ չեն ուզում մեզ իրարից բաժանեն : Ուրախությունից լաց էղա : Հիմա արդեն ապրում եմ իմ ընտանիքում, որտեղ ինձ ու ախպորս շատ են սիրում : Հիմա ունեմ մամա, պապա ու ախպեր :