Քուրս էրկու տղա ունի: Ճիշտն ասած, նախկինում ես իրանց էդքան էլ չէի սիրում: Չգիտեմ ինչի, բայց չէի սիրում: Երևի նրա համար, որ քրոջս չէին օգնում: Էս վերջերս մի դեպք էղավ, դրանից հետո կարծիքս լրիվ փոխվեց էդ էրեխեքի մասին:Մենք գյուղում ենք ապրում: Դե գիտեք, գյուղում մարդիկ սաղ իրար ճանաչում են: Մեր հարևանը վեց էրեխա ունի: Հերն ու մերը առևտրով են զբաղվում ու էդ գիշեր գնացել էին ապրանքի:
Գիշերը զանգեցի գոռգո ռոցից: Վեր թռա: Սաղ գյուղը ոտքի էր հելել: Հարևանի տունը վա ռվում էր, էրեխեքը ներսն էին: Վազեցի, տեսնեմ քուրս էս ու էն կողմա վազում: Գյուղացիները ով ոնց կարար փորձում են կրակը հանգցնեն: Էս էլ ջրով ամանները վերցրի ու վազեցի: Կրակը դուրս էր գալիս լուսամուտներից, դռանը հնարավոր չէր մոտիկանալ:
Ներսից էլ էրեխեքի լացի ձեն էր լսվում: Մեկ էլ տենամ, քրոջս էրկու տղերքը թռան կրակի միջով ու մտան ներս: Քուրս ճչաց, մինչև հիմա էդ ճչոցը ականջներիս մեջա :Մի քանի րոպե հետո տղերքը էրեխեքին գրկած դուրս էկան: Վազեցի ընդառաջ, գրկեցի ու տարա մեր տուն էրեխեքին: Խեղճերը շատ էին վա խեցել:Քրոջս տղերքը փրկեցին էդ էրեխեքին: Հիմա հասկանում եմ, թե ինչ լավ տղեք են ու շատ եմ սիրում: